Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի։ Նա հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել։
Արայիկ Հարությունյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են դատարանին՝ հայտնելով, որ ցանկանում են գաղտնի հանդիպում ունենալ իրենց պաշտպանների հետ, որից հետո կպատասխանեն հարցերին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 20-ին։
Այնուհետև դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ իրեն մեղավոր համարու՞մ է։ Ռուբեն Վարդանյանը, ի նշան բողոքի, հրաժարվել է պատասխանել հարցին։
Հաշվի առնելով մեղադրական եզրակացության մեծ ծավալը՝ նշվել է, որ դրա հրապարակումը կշարունակվի հաջորդ դատավարությանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 17-ին։
Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։
Այսօր` հունվարի 21-ին, շարունակվում է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել:
Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ:
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրատերսը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր անհանգստությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ։